211652_close_icon
views-count15188 դիտում article-date 10:53 03-09-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Կոկա-Կոլայի» ավտոմեքենան Կորյունի փողոցում բախվել է ծառին, որն էլ կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 21 հասցեի մոտ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան կայանած դիրքից փորձել է շարժվել և բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր էլեկտրական սղոցով մասնատեցին ծառը և այն հեռացրեցին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mitsubishi»-ն հաշվառված է «Կոկա-Կոլա» ընկերության հաշվեկշռում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր