17807 դիտում
11:39 27-08-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Դդմաշեն գյուղում պատի փլուզում է տեղի ունեցել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն բնակավայրում փլուզում է տեղի ունեցել և կա տուժած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտաի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Գարիկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Ռաֆիկ Մկրտչյանը:
Պարզվել է, որ շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել է անասնագոմի պատը՝ մոտ 6 քմ:
Նշված վայրից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Ռոբերտ Առաքելյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
Նմանատիպ նյութեր
59109 դիտում
10:08 23-12-2016
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Դդմաշեն գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիերը