211652_close_icon
views-count1270 դիտում article-date 13:07 24-08-2024

Արտակարգ իրավիճակ` Զեյթունում. քաղաքացին խնձոր կամ նման իր է նետել Փաշինյանի ուղղությամբ

ArmLur․am-ի բացառիկ տեղեկություններով` գիշերը արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:
Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
«ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվել են կադրեր, թե ինչպես են այս պահի իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողական գործողություններ կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել եւ արդյո՞ք դա հենց Փաշինյանի ուղղությամբ է եղել, թե համընկում է եղել:

Շենքի հատվածում և նաև որոշ բնակարաններում կարծես թե փաստացի խուզարկություններ են ընթացել: Բնակիչները տագնապած են:

Կատարվածի առնչությամբ մանրամասներ իմանալու համար «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը դիմեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ մեկնաբանություն չունեն»,- գրել է կայքը:

Նմանատիպ նյութեր