211652_close_icon
views-count883 դիտում article-date 22:12 23-08-2024

Երկիրը վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել Անկախության հռչակագիրը․ Տիգրան Աբրահամյան

Երկիրը վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել Անկախության հռչակագիրը։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Երկիրը բարոյալքման, հասարակական պառակտման և վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել անկախության հռչակագիրը:

Նպատակը զուտ փաստաթղթային սրբագրում կամ խմբագրում անելը չէ, սա գաղափարական բաժանման խաչմերուկ է, որի մի կողմում արժեքներ են, պատմական իրողություններ, ազգային դիմադրություն, հասարակական կենսունակություն, պետականության ուղենիշներ և նպատակներ, իսկ մյուս կողմում` դատարկություն, ոչնչություն, անարժանապատվություն, ազգային արմատների չորացում, արժեքային անապատացում և պարզապես դավաճանություն:

Իշխանությունը սա արել է նպատակային` ելնելով իր գաղափարական համոզմունքներով:

Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես, հասարակության գիտակցությանը հասցնելով դրա անհրաժեշտությունն ու դիմադրության կարևորությունը, այնուհետև անցնել ծրագրային գերակայությանը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր