107207 դիտում
16:36 22-08-2024
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. «BMW»-ն Սարդարապատ գյուղում բախվել է ծառին. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերում, և հնարավոր է նրան տեղափոխեն «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի և դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասանատու Արսեն Բաղդասարյանը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Եգոր Ալեքսանյանը, Եղիշե Մկրտչյանը, Վահրամ Գրիգորյանն ու Սևակ Ավտետիսյանը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարից հետո մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին մի քանի հարյուր մետր երկարությամբ երկկողմանի խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Խումար Մկրտումյանը:
Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ վթարի ենթարկվելուց հետո «BMW»-ի միջից քաղաքացին շպրտվել է և նրա վրայով ավտոմեքենա է անցել, և մատնացույց էին անում ինչ-որ ավտոմեքենա, սակայն դրա վարորդը հերքում է, ասելով, որ դա իրականությունից հեռու է: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական վարչությունը նույնպես պարզում են:
Քննիչի հանձնարարականով՝ «BMW»-ն և ենթադրյալ՝ քաղաքացու վրայով անցնող ավտոմեքենան տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
46560 դիտում
18:55 15-12-2024
Արտակարգ դեպք՝ Վանաձորում հայտնի Արջուտի աղբավայրում. տրակտորը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ