1276 դիտում
15:50 20-08-2024
Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է մամուլում այսօր հրապարակված տեղեկությանը, թե Սերժ Սարգսյանն այցելել է Ռուսաստան։
168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն:
Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է: Ավելին, Սերժ Սարգսյանը 2018 թվականի իշխանազավթումից հետո որևէ այց չի կատարել Ռուսաստանի Դաշնություն»:
Նշենք, որ «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքական շփումների մեջ է։
«Երեկ լուր ստացանք, որ երրորդ նախագահը կարճատեւ ուղեւորություն է ունեցել դեպի Ռուսաստան` հանդիպել է մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ: Թերևս, շոշափել է նրանց տրամադրությունները` կապված առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների և իր հնարավոր ակտիվացման հետ, իհարկե` ոչ սեփական դեմքով, այլ թարմ, նոր ուժերի միջոցով», - գրել էր թերթը:

Նմանատիպ նյութեր
1318 դիտում
20:17 29-02-2024
Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ․ 168․am
6082 դիտում
12:11 23-08-2019
Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. բնակվում է Ձորաղբյուրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
2286 դիտում
22:42 19-11-2019
«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
Այս բաժնից
505 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
526 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում