31146 դիտում
19:51 19-08-2024
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Suzuki» ավտոմեքենայում հայտնաբերվել է «Ազգային լեգիոն» կամավորական ջոկատի մարտական հրամանատարի մարմինը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 18-ին, ժամը 08։30-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրախտիկ բնակավայրում գործող «Ժայռ» հանգստյան գոտի, որտեղ ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները «Suzuki» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Լևոն Գևորգյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Լ․ Գևորգյանը հանկարծամահ է եղել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություննեորվ՝ մահացածը «Ազգային լեգիոն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մարտական հրամանատարն էր և ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր պատերազմներին և հարգանք է վայելել ոչ միայն հարազատների, ընկերների, այլ նաև իրեն ճանաչողների շրջանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
16:32 15-04-2021
Արցախի նախագահը հետմահու «Մարտական խաչ» շքանշաններ և մեդալներ է շնորհել ՀՅԴ կամավորական ջոկատի նահատակներին
Այս բաժնից
34022 դիտում
11:37 08-10-2024
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց
19802 դիտում
10:07 08-10-2024
Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանների կողմից կա 10 բերման ենթարկված, բոլորը անչափահասներ են․ հայտնաբերվել են դանակներ