211652_close_icon
views-count1801 դիտում article-date 12:11 19-08-2024

Սպասելու ռեսուրս չունենք, միջազգային ընկերությունների հետ ուղիղ կսկսենք բանակցել. Ավինյանը՝ Կոնդի վերակառուցման մասին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանն անդրադարձավ Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի 2-րդ փուլի մեկնարկին:

«Մրցութային փաթեթների ընդունման վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերը, արդյունքների ամփոփումը՝ մինչև դեկտեմբերի 20-ը, այլ հավասար պայմաններում՝ հաղթողների հրապարակումը դեկտեմբերի 23-ին։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ առաջարկում եմ այս պահին առժամանակ սառեցնել զեկուցումները»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց՝ շատ ցավալի է, որ մրցութային կարգով նմանատիպ միջոցառումներն այսքան երկար են տևում:

«Դա կապված է ի սկզբանե սխալ կազմակերպման հետ: Այստեղ շատ են պատճառները, բայց մոտավորապես երեք տարուց ավելի են տևում մրցութային բոլոր փուլերը, միջգերատեսչական պրոցեսները, որոնք որ գրեթե ակտուալությունը կորցնում են. այն ժամանակ, որ սկսում էինք, մի բան է, հիմա արդեն մեկ այլ բան է ենթադրվում»,- հայտարարեց նա:

Ավինյանը նշեց՝ որոշում ունեին, որ մինչև օգոստոս, եթե որևէ տեղաշարժ չունենան, արդեն սկսելու են մասնավոր ճարտարապետական խոշոր միջազգային ընկերությունների հետ ուղիղ բանակցել, որ հասկանան՝ ինչպիսի հայեցակարգ կարող են ստանալ:

«Այս պրոցեսը շատ երկար է տևել, և այդտեղ մենք սպասելու ռեսուրս չունենք»,- ընդգծեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր