26577 դիտում
17:17 18-08-2024
Երևանում բախվել են «BMW» մոտոցիկլն ու «Opel»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է. մոտոցիկլավարին առաջինն օգնության են հասել պարեկները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, բախվել են «BMW» մակնիշի մոտոցիկլը և «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մոտոցիկլավարի հետ եղել է նաև ուղևոր, բարեբախտաբար նա չի տուժել։
Վիրավորին առաջինն օգնության են հասել Opel-ի վարորդը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկներն հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա պարեկները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Սարգսյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են Opel-ի վարորդի, մոտոցիկլավարի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16723 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ