211652_close_icon
views-count1279 դիտում article-date 23:07 16-08-2024

Աշխարհն արագորեն փոխվում է․ փոփոխությունները ցույց են տալիս, որ համախոհ դերակատարների հետ հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման մասին, որն առաջին անգամ տեղի կունենա սեպտեմբերի 9-11-ը Երևանում:

Անդրադառնալով համաժողովին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ:

Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևանի երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ և համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ՝ ապագան կառուցելով այսօր»:

Նմանատիպ նյութեր