1129 դիտում
17:22 15-08-2024
Շանտաժի տարրեր եմ նկատում․ Ոչ կարգապահ տնտեսվարողները կարգապահներին շուկայից դուրս են մղում․ ՊԵԿ նախագահ
Եթե առաջարկում ենք հրաժարվել խրախուսական նորմից, ամենևին չի նշանակում, որ բիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատազրկվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով գործարար, «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի քննադատությանը, թե ՊԵԿ-ն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսի դեմ։
Ռուստամ Բադասյանի խոսքով, երբ պետական մարմնի նկատմամբ քննադատություն է լինում, պետք է հասկանալ, թե դա ինչքանով է մերկապարանոց, ինչքանով՝ ոչ։ Ըստ նրա՝ հիմա քրեական օրենսգրքի կարգավորումը լավ պրակտիկա չի ձևավավորում։ «Ասվում է, որ եթե հարկային հանցագործությունը հաստատվի, կբերես, կվերականգնես գումարը և կազատվես քրեական պատասխանատվությունից։ Իմ կարծիքով՝ այս հոդվածի պատճառով մեզ մոտ մրցակցային դաշտը խաթարված է: Օրինակ, նույն շուկայում գործում են տնտեսվարող սուբյեկտները, մեկը պարտաճանաչ վճարում է հարկերը, իսկ մյուսը խուսափում։ Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է իրավախախտման մի մասը, ապացուցում է դրանից էլ ավելի փոքր մասը, գործարարը փոխհատուցում է այդ գումարը և ազատվում պատասխանատվությունից։ Սա որքանո՞վ է արդար պարտաճանաչ հարկ վճարողի հանդեպ։
Մենք առաջարկում ենք նախնական քննության փուլից գնալ դատական քննության փուլ, որտեղ հարկ վճարողը շատ ավելի պաշտպանված է, օգտվում է շատ ավելի լայն երաշխիքներից։ Իսկ իրենք պնդում են, որ չէ, հիմա ինչ-որ կարգավորում կա, եկեք թողնենք այդպես», - նշեց ՊԵԿ նախագահը։ Ըստ նրա՝ այս աղմուկի մեջ չի լսվում կարգապահ բիզնեսի ձայնը, որն ամեն օր դժգոհում է, որ դաշտում գործում են ոչ կարգապահ տնտեսվարողներ։ Նրանք շուկայից դուրս են մղում կարգապահներին։
Ռուստամ Բադասյանի համոզմամբ՝ պատահական, տեխնիկական կամ ոչ միտումնավոր սխալի համար քրեական պատասխանտվություն չի եղել և չկա։ «Հնարավոր չէ պատահական սխալով առաջանան միլիոնավոր դրամների հարկային պարտավորություններ։ Նման հարցերը լուծվում են ծանուցումներով»,- հայտարարեց ՊԵԿ ղեկավարը, նշելով, որ քննադատության մեջ ողջամիտ է համարում խախտման տարբեր շեմերի համար պատասխանատվության տարբեր աստիճաններ սահմանելը։
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը կքննարկվի բոլոր կողմերի, այդ թվում, գործարարների հետ, սակայն կոնկրետ Վահրամ Միրաքյանի հետ նա չի հանդիպի։ «Շանտաժի տարրեր եմ նկատում և շատ անհաջող թիրախ են ընտրել։ Կքննադատենք, կգրենք իրականության հետ կապ չունեցող բաներ, կփորձենք մեր օրակարգն առաջ բրդել և չգիտեմ ինչ նպատակ հետապնդել։ Կոնկրետ այս գործելաոճն ինձ դուր չի գալիս։ Բացի այդ, ես մի անգամ իր հետ հանդիպել եմ, որը շատ տարօրինակ ընթացք է ունեցել ու առաջին հանդիպման արդյունքով այլևս չեմ ցանկացել հանդիպումները շարունակել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ հաճախ մարդիկ ուզում են լայնախոհ անձի տպավորություն թողնել, տարբեր փորձագետներ ժամանակ առ ժամանակ դաշտ են նետում հետևյալ թեզը, թե բոլոր երկրներում գնում են տնտեսական հանցագործությունների ապաքրեականացմանը։ «Բացարձակ սուտ է, պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ յուրաքանչյուր ֆորմատով բանավիճել և ապացուցել, որ միջազգային փորձը ճիշտ հակառակն է»,- հայտարարեց ՊԵԿ ղեկավարը։
Հիշեցնենք, որ «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7053 դիտում
09:20 05-10-2017
ՌԴ-ից ՀՀ մեծ քանակով թռչնամսի ներմուծումը շուկայից դուրս է մղում հայկական արտադրողին. «Ժողովուրդ»
13316 դիտում
02:03 06-06-2020
Վարչապետի խոսնակի պատասխանն իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր. Իվետա Տոնոյան
Այս բաժնից
640 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
502 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
502 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել