211652_close_icon
views-count1054 դիտում article-date 23:23 09-08-2024

Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տվյալներ չկան. ԱԳՆ խոսնակ

Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Ռուսաստանն օգոստոսի 6-ից 11-ը արտակարգ դրություն է հայտարարել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։

Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5 հազար հայ է ապրում։ Հայ համայնքը մեծությամբ երկրորդն է ուկրաինականից հետո։
 

Նմանատիպ նյութեր