211652_close_icon
views-count26250 դիտում article-date 22:56 09-08-2024

Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. Դիլիջանում վաղեմի շենքի հիմքերի ամրակայման աշխատանքների ժամանակ տարբեր հատվածներում հայտնաբերվել են մարդու ոսկորներ և գանգ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 3/2 հասցեում գտնվող վաղեմի շենքի հիմքերի ամրակայման աշխատանքներ իրականացնելու ժամանակ շինության ներսում բանվորների կողմից հայտնաբերվել են մարդու ոսկորների և գանգի նմանվող սևացած ոսկորներ և մազափունջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցը։

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Արգամ Ռաֆայելյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Մազյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված հատվածը որպես սեփականության իրավունքով պատկանում է «Գրիին Ռոք Մենեջմենթ գրուպ» ՍՊ ընկերությանը և նրանք են ամրակայման աշխատանքներ կատարել։

Պարզվել է նաև, որ հուլիսի 24-ին նույն տարածքում՝ պահակակետի հետնամասում, շինաշխատանքներ կատարելու ժամանակ հին ջրագծի տակ բանվորների կողմից կրկին հայտնաբերվել է մարդու ոսկորների նմանվող սևացած հին ոսկորներ:

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր