211652_close_icon
views-count1012 դիտում article-date 22:15 07-08-2024

Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի և կարող է հարվածել ռուսական տարածքին․ Պետեր Ստանո

Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքական հարցերով ներկայացուցիչ Պետեր Ստանոն, մեկնաբանելով Ռուսաստանի Կուրսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի և կարող է հարվածել ռուսական տարածքին:

«ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Ուկրաինայի օրինական իրավունքին՝ պաշտպանվելու ռուսական ագրեսիայից և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված նրա ջանքերին»,- հավելել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Նշենք, որ ռուսական աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի Զինված ուժերի անսպասելի խորացումը Կուրսկի շրջանի սահմանի երկայնքով անակնկալի է բերել ռուսական ռազմական ղեկավարությանը, որը չորեքշաբթի առավոտվա դրությամբ շրջանի 11 բնակավայրերում կորցրել է վերահսկողությունը։ Ուկարինական ուժերը գրավել են նաև «Գազպրոմի» կայանը, որտեղից գազ է մատակարարվում Եվրոպա։ Ուկրաինացիների հաջորդ թիրախը կարող է լինել Կուրսկի ատոմակայանը, որը ՌԴ Կենտրոնական դաշնային օկրուգի 19 շրջաններին էլեկտրաէնէներգիա է մատակարարում։

Նմանատիպ նյութեր