211652_close_icon
views-count4687 դիտում article-date 11:17 03-08-2024

3 տարի, բայց արդեն աշխարհի շատ դետեկտիվների շարքում իր հաստատուն տեղը գրաված

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՆ այսօր դարձավ 3 տարեկան:

Մինչ 2021թվականի օգոստոսի 3-ը որևէ նշանավոր իրադարձություն տեղի չէր ունեցել, որ կարող էր տեղ գրավել օրացույցում:

2021թ. օգոստոսի 3-ին հիմնադրվեց Հայաստանի պատմության մեջ առաջին մասնավոր խուզարկուական /դետեկտիվ/ գործակալությունը՝ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՆ:

3 տարին շատ քիչ է ի համեմատ տասնամյակների կամ հարյուրամյակների պատմություն ունեցող կազմակերպությունների:

Սակայն մենք 3 տարում արել ենք հնարավորին ու անհնարը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործող բիզնեսների ու մասնագիտությունների շարքում իր ուրույն տեղը գրավի դետեկտիվ գործակալությունը և մասնավոր դետեկտիվը:

Կարող ենք փաստել, որ սկզբնական շրջանում դետեկտիվի հանդեպ դրսևորված զգուշավորությունն ու զարմանքով լցված հետաքրքրությունն իրենց տեղը զիջել են ցանկացած հարցով, օրվա ցանկացած ժամին դետեկտիվ գործակալությանը դիմելուն:

Այսօր տասնամյակների ու հարյուրամյա դետեկտիվ գործունեության մշակույթ և փորձ ունեցող պետությունների շարքում Հայաստանն ի դեմս Բյուրոյի իր հաստատուն տեղն է գրավել քարտեզի վրա: Միջազգային լավագույն դետեկտիվ կազմակերպությունները և մասնագիտական ասոցիացիաները սերտորեն համագործակցում են Բյուրոյի հետ:

Այսպիսով հիմնադրումից 3 տարի անց Հայաստանն արդեն ունի իր մասնավոր խուզարկուական գործակալությունը՝ փորձառու և միջազգային ճանաչում ունեցող դետեկտիվներով:

Հայաստանում Դետեկտիվ գործունեության զարգացմանը նպաստ բերած սիրելի աջակիցներ, հարգարժան գաղափարակիցներ ու հարգելի լրագրողներ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս 3 տարվա ընթացքում բոլորիս պատանեկան տարիքի դետեկտիվ գրականության հերոսի կերպարում լինելու երազանքը իրականություն դարձնելուն մեծ ու անուրանալի աջակցություն ցուցաբերելու և լուսաբանելու համար:

Մեծագույն հարգանքով ,
Ձեր սրտի դետեկտիվ՝
Հայկ Գաբրիելյան

Նմանատիպ նյութեր