Ադրբեջանի ԶՈՒ հրետանային ստորաբաժանումները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացնում
                        Ադրբեջանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ պաշտպանության նախարարությանը հղումով, «մշտական տեղակայման կետերից տագնապով դուրս բերված ստորաբաժանումները տարբեր խոչընդոտներ են հաղթահարել երթուղու ընթացքում՝ օգտագործելով գիշերային տեսողության սարքեր, կատարել են կրակային դիրքեր գրավելու, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության բերելու գործողություններ»:
Զորավարժություններն անցկացվում են զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները բարելավելու, ինչպես նաև հրետանային ստորաբաժանումների կառավարման հրամանատարական կազմի հմտությունների կատարելագործման նպատակով։