95365 դիտում
16:56 01-08-2024
ՊԾ Երևանի գնդի պարեկները կանգնեցրել են «Ford»-ը, որից 19-ամյա մի երիտասարդ իջել և փորձել է փախուստի դիմել․ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ, թմրանյութի նմանվող զանգված և դանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 13-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Մայիսի 9-ի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, որից իջել և փախուստի է դիմել մի քաղաքացի՝ նետելով ինչ-որ իրեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները հետապնդել ու բռնել են նրան. նա և ավտոմեքենայի մյուս ուղևորն ու վարորդը թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք պահելու կասկածի հիմքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Վահագն Պ․-ն, 20-ամյա Սամվել Գ․-ն և փախուստի փորձ կատարած 19-ամյա Գառնիկ Ս․-ն:
Արդեն ոստիկանությունում Գառնիկ Ս․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «EKOL P29» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, իսկ նշված հասցեի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և շեղբի 8 սմ երկարությամբ ծալովի դանակ:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Գառնիկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամաբ նա ձերբակալվել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+