211652_close_icon
views-count1618 դիտում article-date 15:52 01-08-2024

ՀՀ-ում կանցկացվեն եռամսյա նոր վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազո­րա­յինների համար կհայտարարվեն վարժա­կան հավաքներ:

Վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությունից ելնելով:

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր