1216 դիտում
17:31 31-07-2024
ՀՀ ներմուծված միջազգային առաքանուց հայտնաբերվել է «սուբուտեքս» տեսակի 886 հաբ. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է արդյունավետ համագործակցությունը ՀՀ այլ իրավապահ մարմինների հետ։ Օրերս, ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կատարված վերլուծությունների արդյունքում զննման է ենթարկել «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանին: Արդյունքում, առաքանիում անձնական օգտագործման իրերից բացի հայտնաբերվել են «MENTOS» տեսակի մաստակի տուփեր, որոնց մեջ եղել է «B 8» գրառմամբ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 886 հաբ։
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների և ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով «Հայփոստ» ՓԲ ընկերության անվտանգության աշխատակիցների հետ, պարզել են ծանրոցի հասցեատիրոջ ինքնությունը, ինչպես նաև այն փոստային բաժանումքը, որտեղից վերջինս պետք է ստանար առաքանին։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքից ստանալուց հետո ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների կողմից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել քաղաքացի Ա․Վ․-ն և վերջինիս որդին՝ Ն․Վ․-ն։
Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացիները ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշման հիման վրա կալանավորվել են։
Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով և համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ:
Արդյունքում, քաղաքացի Ն․Վ․-ի բնակության վայրից հայտնաբերվել են նաև մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և սվին դանակներ։
Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
12:01 28-06-2024
ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց
1105 դիտում
10:53 24-05-2024
ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել թմրամիջոց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Այս բաժնից
709 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
598 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
802 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am