211652_close_icon
views-count67909 դիտում article-date 10:34 27-07-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում «Սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նյութեր են նախաձեռնվել որրոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, ապա այդ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ․-ն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։ 

Ոստիկանները պարզել են նաև, որ բացի այդ, նշված գործողությունները տեսանկարահանվել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով այս ամենի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնում երեխաների հորից հաղորոդում է ընդունվել, իսկ ոստիկանները հայտնաբերել են Արփինե Մ․-ն, կասկածանքով ձերբակալել, ապա կազմված նյութերով նրան նարկայացրել են Մալաթիայի քննչական բաժին։

Արփինե Մ․-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր