26747 դիտում
12:30 24-07-2024
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի և ծառայության գծով բաժնի պետի տեղակալ Տեր-Սարգսյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի տներից մեկի այգում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 40-ամյա Արմեն Ա.-ի դին՝ ծառից կախված վիճակոմ:
Դին իջեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից:
Փրկարարները դին իջեցրել ու մոտեցրել են դիատարին:
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Աշտարակի բաժնից փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35831 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց