211652_close_icon
views-count49595 դիտում article-date 11:10 23-07-2024

Վրաստանում վթարի է ենթարկվել ՀՀ համարանիշերով կցորդիչով բեռնատարը. փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ` հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Թբիլիսի քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Վլադիկովկաս քաղաք տանող ճանապարհին` Նատաղթարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում,  հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է հիվանդանոց: 


Մանրամասները քիչ ուշ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր