51396 դիտում
20:26 22-07-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Toyota»-ն, «Ford»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ օպերատիվ են գործել ՊԾ Արարատի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Արսեն Ս․-ի վարած «Toyota» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Շահեն Ս․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Արամ Կ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արման Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Ազատ Ավագյանը։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին