211652_close_icon
views-count1162 դիտում article-date 10:30 20-07-2024

Գյումրիի «Սև Ամրոց»-ում կայացել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց Շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությունը

Գյումրի քաղաքի «Սև Ամրոց» հուշահամալիրում տեղի է ունեցել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնության բացման արարողությանը:

«Այս առաջնությունը ավելին է քան մրցակցությունը, քանի որ կոտրում է հասարակական պատնեշները և ապացուցում անհատների հսկայական կարողություններն ու ներուժը, որոնք դիմակայել են կյանքի դժվարություններին՝ մարտահրավերները վերածելով հնարավորությունների:

 Պահատական չէ, որ մրցաշարի իրականացման համար որոշում ընդունվեց անցկացնել այն հենց Գյումրի քաղաքում, քանի որ 2024 թվականին Գյումրին համարվել է սպորտային մայրաքաղաք:

Եվ հպարտությամբ կարող ենք ազդարարել, որ այս առաջնության շնորհիվ Գյումրի քաղաքն այս տարի հյուրընկալելու է շուրջ 14 երկրների 52 շախմատիստներին»,- նշում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ 

Նմանատիպ նյութեր