211652_close_icon

Սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը էգ առյուծների հետ․ Երևանի կենդանաբանական այգի

views-count1438 դիտում article-date 21:26 19-07-2024
Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան էջում հայտնում է. 
 
«Շատերդ, Երևանի կենդանաբանական այգի գալով, հիացել եք սպիտակ առյուծով Երևանի կենդանաբանական այգու սպիտակ առյուծ Մուֆասան ծնվել է Երևանում և նվիրաբերվել է այգուն 4 ամսական հասակում։ Առյուծը խնամվել է այգու աշխատակիցների կողմից և սերտորեն կապված է իր խնամողների հետ։
 
Մուֆասան շատ երիտասարդ առյուծ է՝ այս տարի լրացել է նրա չորս տարին և դարձել է սեռահասուն, ուստի արդեն սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը այգու էգ առյուծների հետ:
 
Ի դեպ, շատերը կարծում են, թե Մուֆասան ալբինոս է, ինչը սխալ է։ Սպիտակ առյուծները հատուկ տեսակ չեն, աֆրիկյան առյուծ են, կարող են ազատ խաչասերվել և սերունդ տալ սովորական գունավորմամբ առյուծների հետ։ Իսկ նրանց գույնը բնական գունային մուտացիայի արդյունք է, որն ամրապնդվել է սելեկցիայի արդյունքում»: 

Նմանատիպ նյութեր