211652_close_icon
views-count808 դիտում article-date 19:20 10-07-2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել գլխավոր տնօրենին

Հուլիսի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև Կազմակերպության առաջնայնություններին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամակցության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունների կյանքի կոչման և Կազմակերպության ծրագրային առաջնայնությունների իրականացման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման պատրաստակամությունը։

Անդրադառնալով մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը Գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին և ընդգծել դրանք հասցեագրելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալվող գործուն քայլերի կարևորությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորել է ՀՀ մշտական ներկայացուցչին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր