211652_close_icon
views-count36634 դիտում article-date 11:15 10-07-2024

Խոշոր ավտովթшր՝ Շիրակի մարզում. «Իգիթ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտում. կա վիրшվոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարով Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվ է գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոտիկանության Ամասիայի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Իգիթ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր