46484 դիտում
19:07 09-07-2024
Արտшկшրգ դեպք՝ Երևանում․ դшնшկի մի քանի հшրվшծ ստացած, բանակից զորացրված 20-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Շեգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արարատյան փողոցի 66 հասցեի մոտից «ձախ կողքի կտրած, ծակած» վերքեր ախտորոշմամբ։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մինչ Շենգավթիի ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլխաթյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում, իսկ վիրավորը օրեր առաջ է զորացրվել և բանակի քեֆի մասնակցելիս են եղել, երբ տեղի է ունեցել վիճաբանությունը, որը շարունակվել է դրսում և ավարտվել է՝ տուժածին դանակի մի քանի հարվածներ հասցնելով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործութան առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Գագիկ Ղ․-ն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16732 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ