211652_close_icon
views-count33585 դիտում article-date 14:16 08-07-2024

Արտшկшրգ դեպք՝ Երևանի կենտրոնում․ «Nissan»-ում պшյթյուն է տեղի ունեցել․ կան վիրшվորներ․ ժամանել են Կենտրոնի ոստիկանապետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Դաբլթրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը առաջացել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում, որը ունեցել է հեղուկ գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ և մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ պարզել են, որ պայթյուն-հրդեհի հետևանքով 2 քաղաքացի տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։

Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը։ 

Դեպքի մասին էլ ոստիկանության Կենտրոնական բաժից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբը՝ փորձաքրեագետների հետ։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ պայթյունի հետևանքով վնասվել է նաև ճանապարհին երթևեկող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր