211652_close_icon
views-count39220 դիտում article-date 22:06 03-07-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մшհացել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի հիվանդանոցներից մեկից հայտնել են, որ հունիսի 21-ին ծեծի ենթարկված՝ Կուբայի քաղաքացի 39-ամյա Էնրիկե Ամաուրիս Ռամիրես Տորեսը «ստամոքսաղիքային տրակտի արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հունիսի 25-ին ընկերուհու ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել և նույն օրը կեսօրին հիվանդանոցում մահացել է:    

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր