211652_close_icon
views-count22856 դիտում article-date 10:37 01-07-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Honda Elysion»-ն ու «BMW»-ն․ վերջինը կոտրել է ծառն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են 23-ամյա Ստեփան Ավագյանի վարած «BMW» մակնիշի և 36-ամյա Սուրեն Փանոսյանի վարած «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստսիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ատակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր վարորդները կայանել էին ավտոմեքենաները և ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորեց։

Բախման հետևանքով էլ «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ապա կոտրել ծառն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով անցնող գառների հոտը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր