928 դիտում
13:42 27-06-2024
Կարծում եմ՝ մոտ ապագայում կլինի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո. Ալեն Սիմոնյան
Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս. կարծում եմ՝ մոտ ապագայում կլինի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո. այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինայի հետ հանդիպումից հետո:
«Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում, պարզապես գործող անձինք են մի փոքր ուրիշ: Մեզ աջակցություն է պետք երկարաժամկետ խաղաղության համար։ Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ: Մեզ միայն պետք է Ադրբեջանի կառավարության խաղաղություն հաստատելու ցանկությունը։ Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է Լատվիայի և եվրոպական այլ գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- Rus.LSM-ին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այն հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի արձագանքը, եթե Հայաստանն անդամակցի ԵՄ-ին, Սիմոնյանը պատասխանել է.«Ռուսաստանի կողմից ինչ-որ խանդի մասին. պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին և ազնիվ լինել գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ գործընկերը փոքր է: Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հանրաքվե անցկացնելու թեման։ Կարծում եմ, որ ինչ-որ մի ժամանակ մոտ ապագայում կլինի այս հանրաքվեն և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի՝ այո՛»:

Նմանատիպ նյութեր
793 դիտում
15:10 27-03-2024
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Ալեն Սիմոնյան
2188 դիտում
23:22 17-02-2020
«Այո»-ի շտաբը մոտ ապագայում մանրամասներ կհայտնի հանրաքվեի քարոզարշավի մասին
Այս բաժնից
835 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
925 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1207 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին