27162 դիտում
09:17 24-06-2024
Դшնшկահարություն՝ Շիրակի մարզում․ դшնшկահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա քաղաքացի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ հայտնի է կատարողի ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին դшնակահարության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հ.Սարգսյան փողոց 67 տան դիմաց վիճաբանության ժամանակ «Բլակ»-ի որդին՝ Անդրանիկը, ով հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Ղ․-ն դшնակահարել է 37-ամյա Վաչագան Ս․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 14-ին, ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժին են զանգահարել «Գյումրի» բժշկական կենտորնից և հայտնել են, որ «աջ կոնքային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք, հետույքի մեծ մկանի կտրած-ծակած արյունահոսող վերք, ձեռքի մատների կտրված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վաչագան Ս․-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Անդրանիկ Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։