10897 դիտում
21:54 22-06-2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավոր․նրանց առաջինը օգնության են հասել «Նաղաշի լավաշ»-ի աշխատակիցներնն ու շտապօգնության բժիշկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Րաֆֆի Բեգլարյանի վարած «LADA» մակնիշի և 21-ամյա Արամ Բլբուլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ․ Բեգլարյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Մարտին Խուդավերդյանը, Ա․ Բլբուլյանն ու ու վերջինիս ուղևորներ, 23-ամյա Էսթեր Հայրապետյանն ու 3-ամյա Դերենիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արարատի, մի մասը՝ Վեդիի բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Նաղաշի լավաշ» աշխատակիցները և շտապօգնության բժիշկները։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մինչ այդ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենաներին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Պետրոսյանն ու Սարգիս Հակոբյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9573 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին