859 դիտում
14:44 20-06-2024
Գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում արձանագրված բազմապիսի իրավունքների խախտման փաստերով. Թագուհի Թովմասյան
Գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում արձանագրված բազմապիսի իրավունքների խախտման փաստերով:
«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը ֆիքսել է «Զարյա 3» տեսակի նռնակի կիրառումը դեպքի վայրում, որը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշներն սահմանելու մասին» N 09-Ն հրամանի համաձայն, թույլատրելի չէ: ՀՀ ոստիկանությունը կարող էր կիրառել միայն «Զարյա» և «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ:
Նիկոլ Փաշինյանի հռչակած «բրենդային ժողովրդավարության» պայմաններում, խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ կիրառվել է ակնհայտորեն անհամաչափ ուժ:
Առանց պատշաճ և բոլորի համար հասանելի նախազգուշացման, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Սա հակասում է խաղաղ հավաքի անցկացման սահմանադրական իրավունքին:
Քաղաքացիներից մեկն անգամ չգիտակցելով, որ նետվածը նռնակ է, վերցրել է ձեռքը և պայթյունի հետևանքով կորցրել մատները:
Չսահմանափակվելով անզեն քաղաքացիների մեջ լուսաձայնային և տարբեր տվյալներով նաև բեկորային պայթուցիկներ նետելով (տասնյակ մարդիկ ունեն բեկորային վնասվածքներ), բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկող ոստիկանները ծեծել են նրանց ոստիկանական մեքենաների մեջ կամ բերման ենթարկելու ընթացքում։ Իսկ ԱԺ տարածքից դիպուկահարներ են ցուցադրաբար կանգնել, ինչը ակնհայտ վախի մթնոլորտի սերմանում է:
Նռնակներից մեկն ընկել է ծավալվող իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբի մեջ, որոնց ևս չեն նախազգուշացրել կիրառվելիք հատուկ միջոցների մասին: Խոչընդոտվել է լրագրողերի մասնագիտական գործունեության իրավունքը. կան մեծաթիվ տուժածներ:
Տարբեր ահազանգերի համաձայն, շտապօգնության ավտոմեքենաները չեն հասել ժամանակին և մարդիկ ստիպված են եղել ընդհուպ մինչև 1 ժամ սպասել արնածոր վերքերով:
Այս և շատ այլ աղաղակող բռնարարքների վրա իմ միջազգային գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել՝ ներկայացնելով մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների մասին հստակ փաստեր:
Տեղի ունեցածը պետք է ստանա արժանի գնահատական բոլոր կողմերից, այդ թվում` տեղական մակարդակով:
ՀՀ գլխավոր դատախազին ևս դիմում եմ հասցեագրել՝ քրեաիրավական գնահատականի ակնկալիքով:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Նմանատիպ նյութեր
832 դիտում
13:31 11-05-2023
Կիրառե՛ք պատժամիջոցներ. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ էուղղել միջազգային գործընկերներին
2023 դիտում
23:47 15-03-2023
Պատերազմի լրջագույն վտանգ կա. Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին
Այս բաժնից
847 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
652 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու