211652_close_icon
views-count1042 դիտում article-date 15:00 15-06-2024

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին հենց ՔԿ մոտ ասացին՝ ձերբակալության որոշում կա

Քիչ առաջ ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայանում է Երևան քաղաքի ՔԿ։  ՔԿ-ում նրան են մոտենում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ և հայտնում, որ որոշում կա Գերասիմ Վարդանյանի ձերբակալման մասին։

Այս պահին Գերասիմ Վարդանյանը փաստաբան Բենիկ Գալստյանի հետ մեկնում է ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժին։
«Այս պայքարը տևելու է այնքան, մինչև հայ ժողովուդրը հաղթանակ ունենա»,- նախքան մեքենա նստելը՝ ասաց Գ. Վարդանյանը։ 

Հիշեցնենք ՔԿ-ն արդեն հաղոդագրություն էր տարածել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել։ 

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը»,- հայտնել էին ՔԿ-ից։ 

Նմանատիպ նյութեր