211652_close_icon

Ընդհանրապես թող աչքի չընկնի, ոտքի տակ էլ չհայտնվի․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

views-count1105 դիտում article-date 11:24 13-06-2024
Եթե արել եմ, լավ եմ արել, դա խուլիգանական պատնեշ է, ոչ թե ոստիկանական։ Այս մասին անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե հոգևորականը կոչ է արել գրոհել ոստիկանական պատնեշը, ասաց Բագրատ Սրբազանը։

«Այդ մարդու կյանքը առնչված է «ակվարիումի» հետ ու մնացած բաների հետ, որ դեռ խնայում եմ ասելու։ Ընդհանրապես թող աչքի չընկնի, ոտքի տակ էլ չհայտնվի, ինքն ընդհանրապես գոյություն չունի։ Լսե՞լ եք , որ ասած լինեմ գրոհեք ոստիկանական պատը։ Այո՛, ես գնացել եմ կարմիր բերետավորների հետևից, որովհետև մարդկանց մորթում էին բառի բուն իմաստով։ Ոստիկանություն որպես այդպիսին գոյություն չունի»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր