676 դիտում
13:22 12-06-2024
ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական աջակցության հարցերը 2023-ին ՀՀ Կառավարության դժվարին մարտահրավերներից էին. փոխվարչապետ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին ՀՀ Կառավարության դժվարին մարտահրավերներից էին: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ըստ փոխվարչապետի՝ բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ, ընդ որում՝ սա ցուցաբերված աջակցության միայն այն մասն է, որը նշված սոցիալական խնդիրների լուծման համար ուղղվել է առանձին ծրագրերի միջոցով:
«Կարող ենք փաստել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում ՀՀ Կառավարության արձագանքը եղել է արագ և համակարգված»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր
1488 դիտում
13:53 30-03-2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ