211652_close_icon

Ստեղծվում է մեկ կենտրոնացված հանգույց, որը կոտրելու դեպքում հաքերները կարող են լիակատար հասանելիություն ստանալ Հայաստանի ողջ տարածքին․ Արթուր Պապյան

views-count1474 դիտում article-date 22:01 09-06-2024
Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, որ 2020 թվականին ադրբեջանցի հաքերները մտել էին Երևանի փողոցային տեսախցիկների ցանցը, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր տեսախցիկներ ու ազատ նայում էին, թե ինչ է կատարվում քաղաքում, նորություն չէ, ուղղակի ժամանակին, նաև ամոթից, չէինք ցանկանում բարձրաձայնել։

Այն, որ մենք սրընթաց շարժվում ենք դեպի ոստիկանապետություն, և թերևս արդեն լավ էլ տեղ ենք հասել, նույնպես նորություն չէ։ Իսկ ի՞նչ անուն տալ հայաստանյան ոստիկանապետության նոր նախաձեռնությանը՝ պահանջել խոշոր տնտեսվարող սուբյեկտներից և ընկերություններից՝ արտաքին հսկողության տեսախցիկներ տեղադրել ու դրանք կապել ՆԳՆ ենթակայության ՊՈԱԿ-ի հետ՝ այսինքն ստեղծել մեկ կենտրոնացված հանգույց, որը կոտրելու դեպքում հաքերները կարող են լիակատար հասանելիություն ստանալ Հայաստանի ողջ տարածքին, ու այդ ենթակառուցվածքը պաշտպանելու գործը վստահել այն կառույցներին, որոնք արդեն քանիցս ձախողել են այդ գործը․․․

 

Նմանատիպ նյութեր