211652_close_icon

Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

views-count1348 դիտում article-date 15:00 08-06-2024
Սևանավանքում ինտենսիվ տեղատարափ է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել էր, որ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ: 

Հաղորդվում է, որ հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի:

Նմանատիպ նյութեր