211652_close_icon
views-count17140 դիտում article-date 11:28 08-06-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Զոհրաբ Մխիթարյանի վարած «KamAZ» մակնիշի և 33-ամյա Գևորգ Ինջիղուլյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Ինջիղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տեղեկություններով «Ford Transit»-ը բախվել է քարով բարձված «KamAZ» հետնամասին: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր