211652_close_icon
views-count5699 դիտում article-date 17:35 07-06-2024

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայ-Ռուսական համալսարանի հետ

«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակներում համագործակցության հուշագիր են ստորագրել
Ամիօ բանկը և Հայ-Ռուսական համալսարանը:

Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կմասնակցեն Ամիօ
ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:

«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը ներդրում է կայուն և ապահով ապագայի մեջ, քանի որ կրթությունն առանցքային դեր ունի ապագայի ձևավորման գործում:

«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք
նախագծի կայք՝ https://amioera.am/

Կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր