slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար
211652_close_icon

Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար

views-count1261 դիտում article-date 19:01 05-06-2024
Լիտվայի Հանրապետությունը 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած շրջանների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լիտվայի կառավարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100․000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից», - նշվում է գրառման մեջ։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների:

Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:  

Նմանատիպ նյութեր