1084 դիտում
08:03 31-05-2024
ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ական պատգամավորներից կազմված պատվիրակություն կմեկնի Սլովենյա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահից դարձել է ՔՊ ժողովի նախագահ:
Այսպիսով՝ Սիմոնյանն ինքն իր համար կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ՝ հունիսի 3-6-ը ԱԺ պատվիրակությունը, ավելի կոնկրետ՝ ՔՊ պատվիրակությունը կգործուղվի Լյուբլյանա՝ Սլովենիայի Հանրապետություն:
Պատվիրակության կազմում ընդգրկված են բացառապես ՔՊ խմբակցության պատգամավորներ եւ ԱԺ նախագահի աշատակազմի աշխատակիցներ:
Փաստաթղթում կարդում ենք, որ Ալեն Սիմոնյանի հետ Սլովենիա կմեկնեն ՔՊ խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Լենա Նազարյանը, ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը եւ այլ աշխատակիցներ:
Այսպիսով՝ «ժողովրդավարական բաստիոնի» պառլամենտական երկրի Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդդիմադիր որեւէ պատգամավոր չկա:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգով հստակ որեւէ կարգավորում, իհարկե, չկա, թե ովքեր կամ քանի հոգի պետք է լինեն պատվիրակության կազմում. ԱԺ նախագահը ինքն է որոշում կազմը եւ ներկայացնում հրավիրող կողմին:
Հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանը բացառապես իր թիմակիցներին է կազմում ընդգրկել, կարող ենք հստակ հետեւություն անել՝ նա ոչ թե Աժ նախագահն է, այլ ՔՊ ժողովի նախագահը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1285 դիտում
20:24 10-12-2024
ՔՊ-ական պատգամավորներից կազմված պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ կմեկնի Հնդկաստան
1915 դիտում
09:31 09-03-2023
ՔՊ-ական պատգամավորը ԱԺ նախագահից հաշիվ է պահանջել. ինչու օգնականը պարգևավճար չի ստացել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4876 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են