211652_close_icon
views-count1834 դիտում article-date 23:27 29-05-2024

Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Մայիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից հայտնում են, որ Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Խաչատրյանի, իսկ Նաիրիի տարածքային կազմակերպության Խորհրդի նախագահի պաշտոնում՝ Վազգեն Սիմոնյանի թեկնածությունները։

Հաստատվել է կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի օրակարգը։

Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից։

Նմանատիպ նյութեր