211652_close_icon
views-count1138 դիտում article-date 14:46 24-05-2024

Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքանով կբարձրանա։

Հիշեցնենք, որ ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների՝ Երևանում մայիսի 28-ի երեկոյան ժամերին, 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում մայիսի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 27-28-ին՝ նույնքանով կբարձրանա։

Նմանատիպ նյութեր