211652_close_icon
views-count70947 դիտում article-date 19:44 23-05-2024

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «BMW X 5»-ը, «ՎԱԶ 21703»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 71-ամյա Աշոտ Բադալյանի վարած «BMW X 5» մակնիշի, 69-ամյա Յուրիկ Սանեյանի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի և 48-ամյա Դավիթ Օհանյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 18-ամյա Սիլվա Օ․-ն, 19-ամյա Անի Կ․-ն, 07-ի վարորդն ու նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Սերգեյ Մանասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել էր ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր