211652_close_icon

Քննարկվել է դպրոցական կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությունը

views-count943 դիտում article-date 19:17 23-05-2024
Մայիսի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել դպրոցական կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությանը և այն առավել խորացնելու հնարավոր ուղղություններին, ընդգծվել է հայ և վրացի երիտասարդների միջև պարբերական շփումների ապահովման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր