211652_close_icon
views-count1060 դիտում article-date 21:49 22-05-2024

Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին

Իսպանիան  և Իռլանդիան Նորվեգիայից հետո մայիսի 28-ին   պաշտոնապես կճանաչեն Պաղեստին պետությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին հայտարարել են երկու երկրների վարչապետները: 

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իսպանիայի և Նորվեգիայի հետ համաձայնեցված այս քայլը պատմական է  Իռլանդիայի և Պաղեստինի համար: Նրա խոսքով ՝ այն ուղղված է օգնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մայիսի 22-ին խորհրդարանում  հայտարարել է, որ իր երկիրը մայիսի 28-ին կճանաչի Պաղեստինը որպես պետություն։ 

Ըստ աղբյուրի՝ Սանչեսը մի քանի ամիս շրջագայել է եվրոպական և մերձավորարևելյան երկրներում՝ աջակցելու Պաղեստինի ճանաչմանը, ինչպես նաև Գազայում հնարավոր զինադադարին: 
Ավելի վաղ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին տեղեկացրել է Պաղեստինը ճանաչելու իր կառավարության մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր