2728 դիտում
22:00 21-05-2024
Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի՝ «հարկ վճարելու» հայտարարությանը. Sputnik Արմենիա
Վերժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։
«Խնդրո առարկա անձը, փաստորեն մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն անվանեց։ Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։
«Եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, եթե կարող եք, գաղափարական պայքարով հաղթեք»,- ասաց թեմի առաջնորդը։
Նա հավելեց, որ ռեպրեսիով մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։
Մանրամասները սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
8355 դիտում
10:26 29-10-2016
«Կարգոները» երկու հարկ չեն վճարելու. Գագիկ Խաչատրյանի օրոք գործող «սև կասա»-ն փակվում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ